Կառավարության որոշումներ

28 Հունիսի 2012, 807 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՆԴՇԱՖՏԻ ՄՐՑԱՆԱԿԻ` ԴԻՊԼՈՄԻ ԵՎ ԱՐՁԱՆԻԿԻ ԷՍՔԻԶՆ ՈՒ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 164-Ն որոշման 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության լանդշաֆտի մրցանակի (այսուհետ` լանդշաֆտի մրցանակ)`
1) դիպլոմի էսքիզն ու նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) արձանիկի էսքիզն ու նկարագիրը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի ձևավորման գործընթացի ժամանակ նախատեսել համապատասխան միջոցներ` լանդշաֆտի մրցանակի արձանիկի պատրաստման և դիպլոմների տպագրման համար (3-ական օրինակով):
 

Հավելված

Հավելված

 

Արխիվ

2024

2023