Կառավարության որոշումներ

28 Հունիսի 2012, 806 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 874-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև 2010 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված պայմանագրի շրջանակներում շտապ օգնության գծային մեքենաները, շտապ օգնության ռեանիմոբիլները և դրանց օժանդակ սարքավորումները նվիրաբերելու մասին» N 874-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև 2010 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված` նվիրաբերության պայմանագրով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված շտապ բժշկական օգնության գծային մեքենաների և շտապ օգնության ռեանիմոբիլների պահեստամասերի ցանկը` համաձայն N 3 հավելվածի:».
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
«3.1. Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարին` ըստ անհրաժեշտության, ապահովել uույն որոշման N 3 հավելվածով նախատեuված շտապ oգնության գծային մեքենաների և շտապ oգնության ռեանիմոբիլների պահեստամասերի նվիրաբերության մաuին երկկողմ պայմանագրերի կնքումը «Շտապ բուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության, մարզպետարանների ենթակայության առողջապահական բաժնետիրական ընկերությունների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ` պայմանագրերում նախատեuելով դրույթներ պահեստամասերը բացառապեu սույն որոշմամբ նվիրաբերված գծային մեքենաների և շտապ oգնության ռեանիմոբիլների համար oգտագործելու, դրանք ավտոմեքենաների տեխնիկական փաuտաթղթերին համապատաuխան շահագործելու, պահպանելու, uպաuարկելու և uույն կետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերման վերացման հնարավորության մաuին:».
3) որոշումը լրացնել նոր` N 3 հավելվածով` համաձայն հավելվածի:


Հավելված

Արխիվ

2024

2023