Կառավարության որոշումներ

22 Հունիսի 2012, 783 - Ն

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԵԼԻՔ ՀԵՏԱԳԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍ¬ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 398-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 398-Ն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել`
1) ջրօգտագործողների ընկերություններին դրամաշնորհների տրամադրումը դադարեցնելու պայմանները` համաձայն N 1 հավելվածի.
2) կրեդիտորական պարտավորությունների առավելագույն սահմանի նախապայմանի չկատարման դեպքում ջրօգտագործողների ընկերությունների նկատմամբ կիրառվելիք հետագա գործողությունների մասին կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի «2012-2016 թվականներին ջրօգտագործողների ընկերություններին ընթացիկ դրամաշնորհների տեսքով պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացի կանոնակարգման մասին» N 398-Ն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետից հանել <<դրամաշնորհների չափերի ճշգրտման մեխանիզմների կամ>> բառերը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշումից բխող Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 25-ի «Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցություն տրամադրելու պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 8-ի N 188-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1334-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023