Կառավարության որոշումներ

28 Հունիսի 2012, 791 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 737-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներ ստեղծելու և այդ ստորաբաժանումների կանոնադրություններն ու կառուցվածքները հաստատելու մասին» N 1146-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 3 հավելվածում`
ա. 7-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
բ. 8-րդ կետի 1-ին ենթակետից հանել <<, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման>> բառերը,
գ. 8-րդ կետի 9-րդ ենթակետից հանել <<, ինչպես նաև դրամահատման, պետական մեդալների, շքանշանների պատրաստում կամ արտադրություն իրականացնողներին>> բառերը,
դ. 8-րդ կետի 10-րդ ենթակետից հանել <<, ինչպես նաև դրամահատման, պետական մեդալների, շքանշանների պատրաստման կամ արտադրության>> բառերը,
ե. 8-րդ կետի 15-րդ ենթակետից հանել <<, ինչպես նաև դրամահատման, պետական մեդալների, շքանշանների պատրաստման կամ արտադրության գործունեություն իրականացնողների>> բառերը,
զ. 8-րդ կետի 16-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
2) որոշման N 5 հավելվածի 1-ին կետում <<, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեությունների>> բառերը փոխարինել <<ծառայությունների>> բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023