Կառավարության որոշումներ

12 Հուլիսի 2012, 833 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 717-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Տնտեսության վարկավորման ծրագրի մասին» N 717-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) երկրորդ պարբերությունում «Ծրագրի գումարը` 103.5 մլրդ դրամ» բառերը փոխարինել «Ծրագրի գումարը` 101.5 մլրդ դրամ» բառերով.
2) վերջին պարբերությունում «Բաղադրիչի ֆինանսական հատկացման չափը կազմում է 23.1 մլրդ դրամ» բառերը փոխարինել «Բաղադրիչի ֆինանսական հատկացման չափը կազմում է 21.1 մլրդ դրամ» բառերով:

 

Արխիվ

2024

2023