Կառավարության որոշումներ

12 Հուլիսի 2012, 842 - Ն

ԸՆԹԱՑԻԿ ՍԵՅՍՄԻԿ ՎՏԱՆԳԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1760-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 14-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման ծրագրերի կատարելագործման ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման ծրագրերի կատարելագործման ծրագրով նախատեսված աշխատանքների պատվիրատու ճանաչել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման ծրագրերի կատարելագործման ծրագրի ֆինանսավորման հնարավորության հարցը, սահմանված կարգով ներկայացված հայտի առկայության դեպքում, քննարկել համապատասխան տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հավելված

Արխիվ

2024

2023