Կառավարության որոշումներ

12 Հուլիսի 2012, 847 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱ ՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. «Հայաստանի Հանրապետության ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների 16-18 տարեկան երեխաների կրթական կարիքների գնահատման, աջակցության և մոնիթորինգի իրականացում» փորձնական ծրագրի իրականացման նպատակով`
1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից ինն ամսում հատկացնել 1,860.4 հազ. դրամ և տարեկան` 1,860.4 հազ. դրամ (որից` 468.0 հազ. դրամը՝ բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Ներքին գործուղումներ» հոդվածով, 400.0 հազ. դրամը՝ «Ոչ նյութական հիմնական միջոցներ» հոդվածով, 159.6 հազ. դրամը՝ «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով, 100.0 հազ. դրամը՝ «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով և 732.8 հազ. դրամը՝ «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով).
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի և Տաշիրի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների աշխատողների գործուղման ծախսերը փոխհատուցելու նպատակով` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին ինն ամսում հատկացնել 257.7 հազ. դրամ և տարեկան` 257.7 հազ. դրամ (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Ներքին գործուղումներ» հոդվածով).
3) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Շենգավիթի և Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային բաժինների աշխատողների գործուղման ծախսերը փոխհատուցելու նպատակով` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ինն ամսում հատկացնել 210.2 հազ. դրամ և տարեկան` 210.2 հազ. դրամ (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված միջոցների ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի տարածքային բաժիններում Երևանի և Վանաձորի քաղաքապետարանների անվամբ բացված համապատասխան եկամտային հաշիվներին:
4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` ապահովել սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված միջոցների բաշխումը՝ համաձայն N 4 հավելվածի:
5. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023