Կառավարության որոշումներ

12 Հուլիսի 2012, 827 - Ա

«ԱՊԱՌԱԺ ՄԱՅՆԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ


«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 1-ին բաժնի 1-ին կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 2071-Ն որոշման պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
«Ապառաժ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Դեղոյան 25, գործունեության իրականացման վայրը` քաղ. Քաջարան, Հանքավան 1/1) տալ պայթուցիկ նյութերի արտադրության լիցենզիա` անժամկետ:
 

Արխիվ

2024

2023