Կառավարության որոշումներ

12 Հուլիսի 2012, 840 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ UԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1005-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդ-վածի 1-ին և 5-րդ մասերին, ինչպես նաև «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Ապարանի և Թալինի տարածքային հարկային տեսչությունները վերակազմակերպել միացման ձևով՝ դրանք միացնելով Աշտարակի տարածքային հարկային տեսչությանը.
2) Մեղրիի տարածքային հարկային տեսչությունը վերակազմակերպել միացման ձևով՝ այն միացնելով Կապանի տարածքային հարկային տեսչությանը.
3) Նոյեմբերյանի տարածքային հարկային տեսչությունը վերակազմակերպել միացման ձևով՝ այն միացնելով Իջևանի տարածքային հարկային տեսչությանը.
4) Տաշիրի և Թումանյանի տարածքային հարկային տեսչությունները վերակազմակերպել միացման ձևով՝ դրանք միացնելով Վանաձորի տարածքային հարկային տեսչությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1005-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի կառուցվածքի «II. Հարկային (տարածքային) տեսչություններ (մարմիններ)» բաժնից հանել «Ապարանի տարածքային հարկային տեսչություն», «Թալինի տարածքային հարկային տեսչություն», «Թումանյանի տարածքային հարկային տեսչություն», «Մեղրիի տարածքային հարկային տեսչություն», «Նոյեմբերյանի տարածքային հարկային տեսչություն», և «Տաշիրի տարածքային հարկային տեսչություն» բառերը:
3. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023