Կառավարության որոշումներ

12 Հուլիսի 2012, 835 - Ն

«ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ենթակայության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը միացման ձևով վերակազմակերպել՝ այն միացնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ենթակայության «Դպրոցաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ենթակայության «Դպրոցաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը վերանվանել «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ (այսուհետ` պետական հիմնարկ):
3. Հաստատել՝
1) պետական հիմնարկի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) պետական հիմնարկի կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի:
4. Սահմանել, որ պետական հիմնարկն այսուհետ գործելու է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ենթակայության ներքո և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1206-Ն որոշման 4-րդ կետով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ենթակայությամբ ստեղծված «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրաuենյակ» պետական հիմնարկի իրավահաջորդը:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունն ու կառուցվածքը հաuտատելու մաuին» N 23-Ն որոշումը:
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել`
1) «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի՝ վերակազմակերպմամբ պայմանավորված պետական հաշվառումը.
2) վերակազմակերպման հետ կապված այլ անհրաժեշտ գործողությունների կատարումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023