Կառավարության որոշումներ

4 Հուլիսի 2012, 875 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1652-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակներ սահմանելու մասին» N 1652-Ն որոշման 3-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) պինդ օգտակար հանածոների, բացառությամբ մետաղական օգտակար հանածոների, մարված պաշարների համար` Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի համաձայն ընդերքօգտագործողի և լիազոր մարմնի միջև կնքված ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված օգտակար հանածոների մարման ընդհանուր ծավալների շրջանակներում համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններում արտացոլված` փաստացի մարված ծավալները: Ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված օգտակար հանածոների մարման ընդհանուր ծավալները գերազանցելու հաշվետու ժամանակաշրջանից սկսած մինչև պայմանագրով օգտակար հանածոների մարման ընդհանուր ծավալների փոփոխությունը` բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններում արտացոլված` պայմանագրով նախատեսված օգտակար հանածոների մարման ընդհանուր ծավալները գերազանցող փաստացի մարված ծավալները համարվում են չափաքանակները գերազանցող ծավալներ.».
2) «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) հանքային ջրերի և աղի արդյունահանված պաշարների համար` Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի համաձայն հանքարդյունահանման նպատակով կնքված ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված օգտակար հանածոների արդյունահանման ծավալները.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023