Կառավարության որոշումներ

4 Հուլիսի 2012, 883 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՈՒ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 1038-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և 10-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման լիազորված մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
2. Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման ազգային մարմին ճանաչել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի «Ստանդարտացման ազգային մարմին ու ստանդարտների ազգային ինստիտուտ ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 397-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1038-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023