Կառավարության որոշումներ

4 Հուլիսի 2012, 867 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 60-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 11-ի N 171 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 60-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) զննում է գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կողմից գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վկայագրում, իսկ տեխնիկական վկայագիրը տրված չլինելու դեպքում` սույն կարգի 4-րդ կետի «բ» կամ «գ» ենթակետերով նախատեսված փաստաթղթերում նշված տվյալների համապատասխանությունը փաստացի վիճակին.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023