Կառավարության որոշումներ

4 Հուլիսի 2012, 881 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված հիմնական միջոցները` 20792.0 հազ. դրամ ընդհանուր արժեքով, համաձայն հավելվածի, նվիրաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության գործունեությանն աջակցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` կնքել համապատասխան պայմանագիր և ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` պայմանագրում նախատեսելով կետ այն մասին, որ պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման հետ կապված ծախսերն իրականացվելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության միջոցների հաշվին:
 

Հավելված

Արխիվ

2024

2023