Կառավարության որոշումներ

19 Հուլիսի 2012, 896 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1593-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1593-Ն որոշմամբ հաստատված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում կատարել հետևյալ լրացումները`
1) «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ» բառերից հետո կազմը լրացնել «ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ» բառերով.
2) «ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ» բառերից հետո կազմը լրացնել «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի ներկայացուցիչ (համաձայնությամբ)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023