Կառավարության որոշումներ

19 Հուլիսի 2012, 897 - Ն

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՐԻՉՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

<<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 02 դասի «04. Ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերում» ծախսային ծրագրով նախատեսված հատկացումներից 17544 հազ. դրամն օգտագործելու էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման համար անհրաժեշտ դրոշմապիտակների ձեռքբերման համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023