Կառավարության որոշումներ

19 Հուլիսի 2012, 899 - Ն

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 202-Ն որոշման N 1 հավելվածի 37-րդ կետի 1-ին ենթակետը, ինչպես նաև միջնաժամկետ հեռանկարում շահութաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի ծրագրավորման գործընթացը համակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) բյուջետային գործընթացի շրջանակներում շահութաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի և դրանց եռամսյակային համամասնությունների ծրագրավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների գծով վճարման ենթակա տարեկան գումարների կանխատեսումներն այդ կազմակերպությունների բաժնետոմսերի կառավարման լիազորություն ունեցող պետական մարմին ներկայացվելու օրինակելի ձևաչափը` համաձայն N 2 հավելվածի.
3) լիազորված մարմնի համակարգի առևտրային կազմակերպությունների կողմից միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների գծով վճարման ենթակա տարեկան գումարների կանխատեսումների ամփոփ արդյունքներն այդ մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացվելու օրինակելի ձևաչափը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հավելված

Արխիվ

2024

2023