Կառավարության որոշումներ

19 Հուլիսի 2012, 902 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 778 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 7-րդ կետում`
ա. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիuի 5-ի N 665-Ն որոշման 4-րդ հավելվածի 3-րդ կետով սահմանված`» բառերը փոխարինել
«և սույն որոշման 1.2-րդ կետով սահմանված՝» բառերով,
բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմին զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու դեպքում տրվող դրամական օգնության չափը սահմանվում է տասը հազար դրամ, իսկ նշված կազմից երկկողմանի ծնողազուրկ (որբ) զինծառայողներին` երկու հարյուր հազար դրամ:».
2) 16-րդ կետի «ա» ենթակետում «յոթ հարյուր երեuունհինգ հազար» բառերը փոխարինել «ինը հարյուր տասը հազար» բառերով.
3) 16-րդ կետի «բ» ենթակետում «երեք հարյուր վաթuունյոթ հազար հինգ հարյուր» բառերը փոխարինել «չորս հարյուր հիսունհինգ հազար» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
 

Արխիվ

2024

2023