Կառավարության որոշումներ

26 Հուլիսի 2012, 931 - Ա

ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ «ՇԱՄԻՐԱՄԻ ՈՒՍՈՒԲ-ԲԵԿԻ ԱՆՎԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Շամիրամի գյուղական համայնքի ներհամայնքային ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքների համաֆինանսավորման` 19626000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) պարտավորության դիմաց ընդունել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Շամիրամի գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող` Շամիրամի գյուղական համայնքում գտնվող` 41 մլն դրամ գնահատված շուկայական արժեքով, 626.6 քառ. մետր մակերեսով գյուղապետարանի շենքը, 75.5 քառ. մետր մակերեսով արհեստանոցը, 20.8 քառ. մետր մակերեսով շինությունը, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 3670 քառ. մետր մակերեսով հողամասը (սեփականության վկայական` N 2396567) (այսուհետ՝ գույք)` որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն, գույքն ամրացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Շամիրամի գյուղական համայնքի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված ներհամայնքային ոռոգման ցանցի հիմնանորոգման համաֆինանսավորման մասին պայմանագիր:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և առաջարկել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Շամիրամի գյուղական համայնքի ղեկավարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող համապատասխան պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Շամիրամի Ուսուբ-Բեկի անվան հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում «Շամիրամի Ուսուբ-Բեկի անվան հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անժամկետ և անհատույց օգտագործման մասին պայմանագիր` սահմանելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը ենթակա է իրականացման` «Շամիրամի Ուսուբ-Բեկի անվան հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023