Կառավարության որոշումներ

26 Հուլիսի 2012, 936 - Ա

«ԾՈՎԱՓՆՅԱ ԱՐԵԳՈՒՆԻ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև 67-րդ և 68-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Ծովափնյա Արեգունի» պետական փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ Գեղարքունիքի մարզ, գ. Արևիկ, պետական գրանցման համարը՝ 35.070.00528):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Ծովափնյա Արեգունի» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` լուծարման հանձնաժողովի ստեղծման պահից հետո մեկամսյա ժամկետում բաժնետիրական ընկերությունում իրականացնել գույքագրում, և գույքն ու համապատասխան փաստաթղթերը հանձնել լուծարման հանձնաժողովին:
4. Լուծարման միջանկյալ հաշվեկշիռը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատվելուց հետո ընկերության բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
5. Սահմանել, որ`
1) բաժնետիրական ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի առկայության դեպքում այն հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ընկերության լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:


 

Արխիվ

2024

2023