Կառավարության որոշումներ

26 Հուլիսի 2012, 918 - Ա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻՆԱՆUԱՎՈՐՎՈՂ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ NN RACP/CW/ICB-2012/032, RACP/CW/ICB-2012/034 ԵՎ RACP/CW/ICB-2012/036 ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 2.1-ին կետի 5-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջոցներով ֆինանսավորվող <<Գյուղական կարողությունների ստեղծում>> ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների իրականացման համար անցկացված միջազգային մրցույթների հետևյալ արդյունքները`
1) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հաղարծին և Վազաշեն համայնքների ջրամատակարարում, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկևան, Կոթի, Բարեկամավան և Հովք համայնքների գազամատակարարում, Ջուջևան-Ոսկեպար-Բաղանիս, Հաղարծին- Աղավնավանք, Կոթի-Բարեկամավան-Ոսկեպար-Ոսկևան-Բաղանիս համայնքների և Դեբեդավան համայնքի միջին ճնշման սնող գազատարի կառուցում Հաղթանակ գյուղի ԳԲԿ-ից
N RACP/CW/ICB-2012/032 ծրագրի համար անցկացված մրցույթի հաղթող ճանաչել հայտատու համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա գործող «ՍԱԴԵ>> ԲԸ (Ֆրանսիա)-«Բլեսկ>> ՍՊԸ-ն (Ռուսաստանի Դաշնություն)` 2.392.067.502,00 դրամ պայմանագրային արժեքով.
2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնածախ, Սպանդարյան, Խոզնավար և Վաղատուր համայնքների գազաֆիկացում N RACP/CW/ICB-2012/034 ծրագրի համար անցկացված մրցույթի հաղթող ճանաչել հայտատու «Եվրոպրոֆայլ>> ՓԲԸ-ն (Հայաստանի Հանրապետություն)` 661.042.073,00 դրամ պայմանագրային արժեքով.
3) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկաշեն, Ափնա, Վարդենուտ, Արագած, Հարթավան, Շենավան, Քուչակ, Կոշ, Ուջան, Վարդենիս, Ալագյազ և Արայի համայնքների գազաֆիկացում ու Կոշ և Ուջան համայնքների միջին ճնշման սնող առբերիչների կառուցում N RACP/CW/ICB-2012/036 ծրագրի համար անցկացված մրցույթի հաղթող ճանաչել հայտատու համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա գործող «ՍԱԴԵ>> ԲԸ (Ֆրանսիա)-«Բլեսկ>> ՍՊԸ-ն (Ռուսաստանի Դաշնություն)` 2.508.215.590,00 դրամ պայմանագրային արժեքով:
 

Արխիվ

2024

2023