Կառավարության որոշումներ

2 Օգոստոսի 2012, 968 - Ն

ԹՈՐԱԾ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 220870 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԼԻԿՅՈՐՆԵՐԻ ԵՎ 220890 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ` ՄԻՆՉԵՎ 9 ՏՈԿՈՍ ՍՊԻՐՏ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՅԼ ՍՊԻՐՏԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2208 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ` ՄԻԱՅՆ ՊՏՈՒՂՆԵՐԻՑ ԵՎ ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐԻՑ (ԲԱ-ՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԽԱՂՈՂԻ) ԹՈՐՎԱԾ 40 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՍՊԻՐՏ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ) ԵՎ ԽՄՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻՑ ԷԹԻԼԱՅԻՆ ՍՊԻՐՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՅՏԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների), ինչպես նաև 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների), ինչպես նաև 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության լիցենզիա տրամադրելու հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների), ինչպես նաև 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերի և կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան պետական կառավարման մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տրամադրել լիցենզավորված անձանց մասին տեղեկատվություն՝ լիցենզիան տրամադրելուց հետո 5-օրյա ժամկետում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հավելված

Արխիվ

2024

2023