Կառավարության որոշումներ

2 Օգոստոսի 2012, 971 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 759 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսային ձևաթղթերը հաստատելու մասին» N 759 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 3-րդ կետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել, իսկ առաջին պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սահմանել, որ զեղչով դեղատոմսերն ուժի մեջ են դեղատոմսը դուրս գրող բժշկի ստորագրության առկայության դեպքում:».
2) որոշմամբ հաստատված N 1 դեղատոմսային ձևաթղթում`
ա. հանել «անձնական կնիքը և» բառերը,
բ. «Բժշկի հուշաթերթիկ» մասի վեցերորդ պարբերությունում «ուժի մեջ է բժշկական կազմակերպության կնիքի, դրոշմակնիքի, «Դեղատոմսերի համար» կնիքի և դեղատոմսը դուրս գրող բժշկի ստորագրության ու անձնական կնիքի առկայության դեպքում» բառերը փոխարինել «ուժի մեջ է դեղատոմսը դուրս գրող բժշկի ստորագրության առկայության դեպքում» բառերով.
3) որոշմամբ հաստատված N 2 դեղատոմսային ձևաթղթից`
ա. հանել «անձնական կնիքը և» բառերը,
բ. «Բժշկի հուշաթերթիկ» մասի հինգերորդ պարբերությունից հանել «և անձնական կնիքի» բառերը.
4) որոշմամբ հաստատված N 3 դեղատոմսային ձևաթուղթում`
ա. հանել «անձնական կնիքը և» բառերը,
բ. «Բժշկի հուշաթերթիկ» մասի հինգերորդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած.
5) որոշմամբ հաստատված N 4 դեղատոմսային ձևաթղթից`
ա. հանել «անձնական կնիքը և» բառերը,
բ. «Բժշկի հուշաթերթիկ» մասի հինգերորդ պարբերությունից հանել «և անձնական կնիքի» բառերը.
6) որոշմամբ հաստատված N 5 դեղատոմսային ձևաթուղթում`
ա. հանել «անձնական կնիքը և» բառերը,
բ. «Բժշկի հուշաթերթիկ» մասի հինգերորդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023