Կառավարության որոշումներ

9 Օգոստոսի 2012, 1003 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 351 Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9 ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը հաստատելու մասին» N 351-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել 513-րդ և 516-րդ կետերը.
2) 514-րդ կետի «Ծանոթագրություն» սյունակում «Կենսաթոշակի վճարումը» բառերը փոխարինել «Կենսաթոշակ ստանալու իրավունքը» բառերով.
3) 515-րդ կետի «Փաստաթղթերի պահպանության ժամկետը» սյունակում «3» թիվը փոխարինել «5» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023