Կառավարության որոշումներ

16 Օգոստոսի 2012, 1025 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման, վերապատրաստման (որակավորման) կամ ուսումնական փորձաշրջանի համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու մասին» N 111-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՈUՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈUՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒUՈՒՄՆԱԿԱՆ ՀԱUՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ UՈՎՈՐՈՂԻ ՈՒUՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱUՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽUԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ UԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման 1-ին և 2-րդ կետերում «ուuման, վերապատրաuտման (որակավորման) կամ ուuումնական փորձաշրջանի» բառերը փոխարինել «ուսման կամ վերապատրաստման» բառերով.
3) որոշման հավելվածում`
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կ Ա Ր Գ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ»,
բ. 1-ին և 2-րդ կետերում «ուսման, վերապատրաստման (որակավորման) կամ ուսումնական փորձաշրջանի» բառերը փոխարինել «ուսման կամ վերապատրաստման» բառերով,
գ. 3-րդ կետից հանել «(որակավորման)» և «, ուսումնական փորձաշրջան անցնողի» բառերը,
դ. 3-րդ կետի «բ» ենթակետում «գումարի չափը» բառերը փոխարինել «ենթակա գումարները» բառերով,
ե. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» և «է» ենթակետերով.
«զ) պայմանագրի գործողության ժամկետը,
է) գումարը չփոխհատուցելու դեպքերը:»,
զ. 4-րդ կետում «ուսումնական փորձաշրջան» բառերը փոխարինել «վերապատրաստում» բառով, իսկ «հաստատություն ընդունվող» բառերը` «հաստատության» բառով,
է. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի մասին պայմանագիրը կնքվում է`
ա) ուսման կամ վերապատրաստման գործուղվող ոստիկանության ծառայողի հետ` մինչև համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը,
բ) քննությունները հանձնած և մրցույթով անցած դիմորդների հետ` մինչև ոստիկանության ուսումնական հաստատությունում նրանց` որպես սովորող հրամանագրումը,
գ) առանձին մասնագիտություններով ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիների հետ` մինչև վերապատրաստում անցնելը:»,
ը. ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետը,
թ. 8-րդ կետից հանել «, ուսումնական փորձաշրջան անցնողը» բառերը:
2. Սույն որոշման գործողությունը չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ոստիկանության ուսումնական հաստատությունում եռամսյա ուսումնական փորձաշրջան անցած քաղաքացիների վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

Արխիվ

2024

2023