Կառավարության որոշումներ

16 Օգոստոսի 2012, 1029 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված թիվ 7854-AM վարկային համաձայնագրի շրջանակներում պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրով (ՊՀԱԾ II) ձեռք բերված համակարգչային տեխնիկան ամրացնել համապատասխան պետական կառավարչական հիմնարկներին՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշմամբ պետական կառավարչական հիմնարկներին ամրացվող գույքի հաշվառումը:
 

Հավելված

Արխիվ

2024

2023