Կառավարության որոշումներ

16 Օգոստոսի 2012, 1053 - Ն

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 20-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Սահմանել, որ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը բելգիական «ԱյԲիԷյ մոլեկուլյար» կազմակերպությունից ձեռք բերվելիք «ՑԻԿԼՈՆ 18/18» ցիկլոտրոնի տեղակայման շենքի կառուցման (միայն արտաքին կոնստրուկցիաներ), շինարարության ընթացքում հեղինակային և տեխնիկական հսկողության աշխատանքներն իրականացնում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու:
 

Արխիվ

2024

2023