Կառավարության որոշումներ

23 Օգոստոսի 2012, 1072 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 794-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի «Հողերի կատեգորիան փոխելու մասին» N 794-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում և 3-րդ կետում «Մոնթե Մելքոնյան» հասարակական կազմակերպություն» բառերը փոխարինել «Մոնթե Մելքոնյան թանգարան» հիմնադրամ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023