Կառավարության որոշումներ

23 Օգոստոսի 2012, 1079 - Ն

ԲՆՈԻԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԳԼԽԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍ ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 1128 -Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 69-րդ և 81-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի հաշվարկման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) մասնագիտական հանձնաժողովի կազմը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) եռամսյա ժամկետում հաստատել ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և ինդեքսավորման կարգը.
2) երկամսյա ժամկետում հաստատել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված մասնագիտական հանձնաժողովի աշխատակարգը և անհատական կազմը՝ սահմանելով, որ մասնագիտական հանձնաժողովի գործունեության նպատակը ընդերքօգտագործողներին դրամագլխից հատկացումներ կատարելու համար լիազոր մարմնի ղեկավարի կողմից որոշում ընդունելու համար ընդերքօգտագործողների կողմից կատարված ռեկուլտիվացիոն աշխատանքների վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տրամադրելն է:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի գումարների պահման նպատակով կենտրոնական գանձապետարանում բացել լիազոր մարմնի արտաբյուջետային հաշիվ:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի որոշման կարգը հաստատելու մասին» N 1128-Ն որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հավելված

Արխիվ

2024

2023