Կառավարության որոշումներ

6 Սեպտեմբերի 2012, 1117 - Ա

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱ ԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԻՋՈ¬ՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 36-րդ և 68-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզպետներին`
1) առաջարկել համապատասխան համայնքներին սույն որոշման հավելվածում նշված` 139446,5 հազ. դրամ ընդհանուր արժեքով գույքը (համայնքների սեփականությունը հանդիսացող գազաբաշխիչ գազատարներ, որոնք կառուցվել են տարբեր ծրագրերով, համայնքների սեփական կամ ներգրավված միջոցներով) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության.
2) ապահովել սույն որոշման հավելվածում նշված համայնքների կողմից գույքի նվիրատվության պայմանագրերի կնքումը «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հետ.
3) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը և պետական գրանցումը:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով ընկերության կառավարման մարմիններում հանդես գալ առաջարկությամբ և տալ համաձայնություն լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխելու միջոցով ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու վերաբերյալ` լրացուցիչ թողարկված և տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց վճարումը նախատեսելով սույն որոշման հավելվածում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անկախ գնահատողի կողմից գնահատված արժեքներով ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու եղանակով:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված գործարքներից բխող պայմանագրերի նոտարական վավերացման, գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև սույն որոշման 2-րդ կետում նշված՝ գույքի գնահատման` շուկայական արժեքների որոշման հետ կապված ծախսերը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը կկատարի իր միջոցների հաշվին:
 

Հավելված

Արխիվ

2020

2019
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր