Կառավարության որոշումներ

6 Սեպտեմբերի 2012, 1123 - Ա

ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՎԱՌԵԼԻՔԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 73-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից կազմակերպված շրջանակային համաձայնագրերով գնում կատարելու ընթացակարգի արդյունքում վառելիքի ձեռքբերման գնման ընթացակարգի արդյունքները որպես Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և հաղթող ճանաչված «Սիթի Պետրոլ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված N ԱՊՁԲ-11/164-2012 ծածկագրով` 371667835 դրամ արժեքով, գնման պայմանագիրն ուժի մեջ մտնելու պայման:

 

 

Արխիվ

2024

2023