Կառավարության որոշումներ

6 Սեպտեմբերի 2012, 1120 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N 1487-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը և կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 1487-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1.8-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «01. 08. 2012 թ.» թվերը փոխարինել «01. 10. 2012 թ.» թվերով.
2) 3.6-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «01. 08. 2012 թ.» թվերը փոխարինել «01. 11. 2012 թ.» թվերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023