Կառավարության որոշումներ

30 Օգոստոսի 2012, 1086 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 599-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի <<Երևան քաղաքի Փավստոս Բուզանդի փողոցին հարող տարածքում գտնվող անավարտ շինարարության օբյեկտի օտարման պայմանների մասին>> N 599-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում <<Բեդեկա>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` հետևյալ հիմնական պայմաններով>> բառերը փոխարինել <<մրցույթով` սահմանելով մրցույթի հաղթողին առաջադրվող հետևյալ նվազագույն պայմանները>> բառերով.
2) որոշման 2-րդ կետի ամբողջ տեքստում <<գնորդը>> բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել <<մրցույթի հաղթողը>> բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

 

Արխիվ

2024

2023