Կառավարության որոշումներ

13 Սեպտեմբերի 2012, 1165 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԿՐԻՉՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ «2013» ԹՎԱԳՐՄԱՄԲ ՀՍԿԻՉ ՆՇԱՆՆԵՐԸ (ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԸ) ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կրիչների պարտադիր դրոշմավորման համար կիրառության մեջ դնել «2013» թվագրմամբ հսկիչ նշանները (դրոշմապիտակները):
2. Սահմանել, որ «2011» թվագրմամբ և «Մագնիսական կրիչ» գրառումով հսկիչ նշանների (դրոշմապիտակների) առկա քանակները կարող են կիրառվել ցանկացած տեսակի կրիչների դրոշմավորման համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հոկտեմբերի 18-ից:

 

Արխիվ

2024

2023