Կառավարության որոշումներ

30 Օգոստոսի 2012, 1145 - Ն

ՄԻ ՇԱՐՔ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան և մի շարք ճանապարհահատվածների հիմնանորոգման 2012 թվականի ծրագիրն ավարտին հասցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը սույն որոշման հավելվածում նշված աշխատանքների գնումներն իրականացնել առանց տվյալ գնումը կատարելու համար ֆինանսական հատկացումները նախատեսված լինելու հանգամանքի՝ դրանց ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում նախատեսելու և առաջին եռամսյակում վճարելու պայմանով, աշխատանքների կատարման ժամկետը սահմանելով մինչև 2012 թվականի դեկտեմբերի 20-ը:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված աշխատանքների ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի N 740-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2013 թվականին պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի գծով նախատեսված ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակների շրջանակներում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023