Կառավարության որոշումներ

13 Սեպտեմբերի 2012, 1164 - Ա

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒ ՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Համաձայնել Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից՝ Երևանի քաղաքապետարանի անվամբ բացված հատուկ հաշվում (հաշվի համարը՝ 900018211020) կուտակված միջոցների մնացորդից 125,324.0 հազ. դրամն ուղղել Երևան քաղաքի Տիտոգրադյան փողոցի հիմնանորոգման աշխատանքների իրականացմանը:

 

Արխիվ

2024

2023