Կառավարության որոշումներ

13 Սեպտեմբերի 2012, 1169 - Ա

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության անկախությանը նվիրված Հայաստանի պատմության թանգարանում «Քարերը ժողովելու ժամանակը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսի կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ցուցահանդեսի կազմակերպման նպատակով իր միջոցների հաշվին 2012 թվականի սեպտեմբերին Երևան տեղափոխել պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ` համաձայն հավելվածի, դրանք ցուցահանդեսի ավարտից հետո՝ 2016 թվականի սեպտեմբերին իրենց գտնվելու վայրերը վերադարձնելու պայմանով։
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Տավուշի, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի ու Լոռու մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` աջակցել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման աշխատանքներին:
 

Հավելված

Արխիվ

2024

2023