Կառավարության որոշումներ

30 Օգոստոսի 2012, 1138 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 778 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» ենթակետով.
«դ) զինծառայողների և քաղաքացիական ծառայողների կողմից բնակելի տարածությունների վարձակալության համար դրամական փոխհատուցման վճարման կարգը` համաձայն հավելվածի:».
2) ուժը կորցրած ճանաչել 12-րդ կետը.
3) որոշումը լրացնել նոր հավելվածով` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, բնակելի տարածությունների վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստացող և սույն որոշման պահանջներին չհամապատասխանող բնակելի տարածությունների վարձակալության պայմաններ ունեցող զինծառայողները և քաղաքացիական ծառայողները շարունակում են օգտվել փոխհատուցում ստանալու իրավունքից` մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը, որից հետո նրանց վճարվող փոխհատուցման չափերը ենթակա են փոփոխման, կամ վճարվող փոխհատուցումը ենթակա է դադարեցման` սույն որոշման պահանջներին համապատասխան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հավելված

Արխիվ

2024

2023