Կառավարության որոշումներ

20 Սեպտեմբերի 2012, 1187 - Ա

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՈՒ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից՝ 50 և ավելի տոկոս բաժնետոմսերի տնօրինումն իրականացնող ընկերությունների հիմնական միջոցների և անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների վերագնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Օրենքի 1-ին հոդվածին համապատասխան` սույն որոշման շրջանակներում լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել`
1) օրենքի 2-րդ հոդվածով սահմանված կարգով «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական վիճակի մասին հաշվետվության մեջ` հիմնական միջոցների կազմում ընդգրկված ջրամատակարարման և ջրահեռացման խողովակաշարերի (այսուհետ` խողովակաշարեր) գույքագրման ու վերագնահատման աշխատանքների կատարումը և արդյունքները Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.
2) սույն կետի 1-ին ենթակետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված խողովակաշարերի գույքագրման ու վերագնահատման արդյունքների արտացոլումը «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության 2012 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվություններում:

 

Արխիվ

2024

2023