Կառավարության որոշումներ

20 Սեպտեմբերի 2012, 1195 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2012 թվականի սեպտեմբերի 24-29-ը Աստանայում կայանալիք «Երիտասարդների ավյունը» խորագրով ԱՊՀ մասնակից երկրների երիտասարդական 7-րդ բաց Դելփյան խաղերին Հայաստանի Հանրապետության պատվիրակության մասնակցությունն ապահովելու նպատակով Մշակութային կրթության աջակցության հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2012 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 7.048.2 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը Մշակութային կրթության աջակցության հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

 

Արխիվ

2024

2023