Կառավարության որոշումներ

20 Սեպտեմբերի 2012, 1196 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2012 թվականին Ստամբուլում կայացած Շախմատի համաշխարհային օլիմպիադայում հաղթող ճանաչված Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի անդամներին` շախմատիստներ Լևոն Արոնյանին, Գաբրիել Սարգսյանին, Վլադիմիր Հակոբյանին, Տիգրան Պետրոսյանին և Սերգեյ Մովսիսյանին` յուրաքանչյուրին` 20000.0 հազ. դրամ, թիմի մարզիչ Արշակ Պետրոսյանին` 10000.0 հազ. դրամ և թիմի բժիշկ Արմեն Աղուզումցյանին` 4000.0 հազ. դրամ դրամական մրցանակ հանձնելու նպատակով «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2012 թվականի ինն ամսում հատկացնել 114,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
 

Արխիվ

2024

2023