Կառավարության որոշումներ

27 Սեպտեմբերի 2012, 1214 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 916-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 916-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի» բառերով.
2) որոշման 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի» բառերով:
 

Արխիվ

2024

2023