Կառավարության որոշումներ

27 Սեպտեմբերի 2012, 1232 - Ա

ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 73-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել «Ռադիոիզոտոպերի արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կարիքների համար գնումների բազային միավորի երեք հարյուր հիսնապատիկը գերազանցող գնումների ընթացակարգերի արդյունքները` որպես «Ռադիոիզոտոպերի արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և «Այգեձոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված` 832.026.000 դրամ ընդհանուր գնով N Ռ 01/12 պայմանագրի ուժի մեջ մտնելու պայման:

 

Արխիվ

2024

2023