Կառավարության որոշումներ

27 Սեպտեմբերի 2012, 1233 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային վիճակագրական ծառայության Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզային գործակալության Թալին քաղաքի Սպանդարյան 2/5 հասցեում գտնվող 2-րդ հարկի 74.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել <<Հայք>> երիտասարդ ազգային պահպանողականների միավորում>> հասարակական կազմակերպությանը (այսուհետ՝ գնորդ) (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, գ. Նոր գյուղ):
2. Սահմանել՝
1) գույքի վաճառքի գինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2012 թվականի օգոստոսի 2-ի դրությամբ գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով` 2 933 հազ. դրամ.
2) որ գնորդին է օտարվում նաև շենքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասից 113.5 քառ. մետր մակերեսով բաժնային մասը կադաստրային արժեքով, որը կազմում է 59928 դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գինը, ինչպես նաև հողամասի իր բաժնային մասի կադաստրային արժեքը և գույքի արժեքի որոշման համար նախատեսված 60 հազ. դրամ գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Գնորդը պարտավոր է վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի իր բաժնեմասի կադաստրային արժեքը` վճարել <<Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր>> գանձապետական հաշվին:

 

Արխիվ

2024

2023