Կառավարության որոշումներ

20 Սեպտեմբերի 2012, 1227 - Ա

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2012 թվականի ինն ամսում հատկացնել 59476.0 հազ. դրամ` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման դրույթները:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման հավելվածով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված գումարը «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

Հավելված

Արխիվ

2024

2023