Կառավարության որոշումներ

20 Սեպտեմբերի 2012, 1238 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 668-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34.1-ին հոդվածի, «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5 ի «Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության չափերն ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների սահմանելու, դրամական օգնությունը նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին» N 668-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 1.1-ին կետի 2-րդ ենթակետում «արձակուրդում գտնվելու, զորամաuն ինքնակամ լքելու, կանխամտածված oրինազանցության դեպքերի» բառերը փոխարինել «զորամասն ինքնակամ լքելու կամ կանխամտածված այլ օրինազանցության դեպքերի (ընդ որում, կանխամտածված օրինազանցություն չի համարվում պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի ինքնասպանությունը)» բառերով.
2) 1.1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) մահացել է զինվորական ծառայությունից uահմանված կարգով արձակվելուց հետո 5 տարվա ընթացքում, սակայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ծագած հիվանդության, ստացած վնաuվածքի կամ խեղման հետևանքով, կամ մահացել է զինվորական ծառայությունից uահմանված կարգով արձակվելուց 5 տարի հետո, uակայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնաuվածքի կամ խեղման հետևանքով.».
3) 4-րդ կետը 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին ենթակետով.
«1.1) Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողություններին մասնակից անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել հետագայում` 7000 դրամ.».
4) 5-րդ կետի`
ա. առաջին պարբերությունում «կենսաթոշակ ստացող և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ ստանալու» բառերը փոխարինել «կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակի) ստացող և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի» բառերով,
բ. 1-ին ենթակետում «շարքային (այդ թվում` պայմանագրային) կազմի» բառերը փոխարինել «, ինչպես նաև զինվորական ծառայության ընթացքում մահացած» բառերով.
5) 9-րդ և 10-րդ կետերում «մարմնի այն» բառերը փոխարինել «այն մարմնի» բառերով.
6) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Դրամական օգնությունը նշանակվում է`
1) դրամական օգնություն նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակելու դիմումի հետ ներկայացվելու դեպքում` կենսաթոշակ նշանակելու օրվանից.
2) դրամական օգնություն նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակելուց հետո ներկայացվելու դեպքում`
ա. կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից, եթե դրամական օգնության իրավունքը ծագել է կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու հիմքով և դրամական օգնություն նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում,
բ. բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու կամ հաշմանդամության պատճառական կապը հաստատելու օրվանից, եթե դրամական օգնության իրավունքը ծագել է հաշմանդամ ճանաչվելու կամ հաշմանդամության պատճառական կապը հաստատելու հիմքով և դրամական օգնություն նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հաշմանդամ ճանաչվելու կամ հաշմանդամության պատճառական կապը հաստատվելու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում,
գ. սույն կարգի 3-րդ կետի 9-րդ ենթակետում նշված դեպքում` զինծառայողի զոհվելու (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) օրվանից (բայց ոչ շուտ, քան զինվորական կենսաթոշակ նշանակելու օրվանից), եթե դրամական օգնություն նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են զինծառայողի զոհվելու (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում.
3) սույն կարգի 6-րդ կետում և 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում` դրամական օգնություն նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու օրվանից.
4) սույն կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում` զինծառայողի զոհվելու (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) օրվանից, եթե դրամական օգնություն նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են զինծառայողի զոհվելու (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում.
5) դիմելու օրվանից, եթե դրամական օգնություն նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն կետի 1-4-րդ ենթակետերում սահմանված ժամկետներից հետո:».
7) 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16.1-ին կետով.
«16.1. Դրամական օգնության ավելի վճարված գումարների հետգանձումն իրականացվում է ավելի վճարված կենսաթոշակի գումարների հետգանձման համար սահմանված կարգով:».
8) 23-րդ կետի 3-րդ ենթակետում և 24-րդ կետի 3-րդ ենթակետում «uոցիալական ապահովության քարտն ու դրա պատճենը կամ uոցիալական քարտ չունենալու մաuին տեղեկանքը» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը և դրա պատճենը» բառերով.
9) 24-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. կերակրողի երեխայի, հաշմանդամ զավակի, ամուսնու, ծնողի անձնագրերը (մինչև 16 տարեկան անչափահաuների համար` ծննդյան վկայականները) և հանրային ծառայությունների համարանիշերը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքները և դրանց պատճենները,».
10) 24-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«դ. բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը կերակրողի մահվան պատճառական կապի մասին:»:
2. Սահմանել, որ`
1) այն դեպքում, երբ անձը 2011 թվականի հունիսի 1-ից մինչև 2012 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգից ստացել է զոհված զինծառայողների ընտանիքների համար սահմանված դրամական օգնությունը 10000 դրամի չափով (ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի N 1091-Ն որոշման` դրամական օգնության չափը զինծառայողի զոհվելու մասին տեղեկանքի հիման վրա չի վերահաշվարկվել)` դրամական օգնությունը շարունակվում է վճարվել մինչև 2014 թվականի հունվարի 1-ը` 10000 դրամի չափով, եթե կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում առկա են մահացած զինծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան և մահվան օրը, ամիսը, տարեթիվը, մահվան վկայականի սերիան ու համարը.
2) սույն կետով սահմանված դրամական օգնության գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տրամադրած ցուցակների հիման վրա.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից դադարեցվում է սույն կետի 1-ին ենթակետում նշված դրամական օգնությունների վճարումը, եթե կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում առկա չեն մահացած զինծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան և մահվան օրը, ամիսը, տարեթիվը, մահվան վկայականի սերիան ու համարը.
4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում դրամական օգնությունը վճարելը վերսկսվում է դադարեցնելու օրվանից, եթե Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից, մինչև 2013 թվականի հունվարի 1-ը, կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան են մուտքագրվում մահացած զինծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան և մահվան օրը, ամիսը, տարեթիվը, մահվան վկայականի սերիան ու համարը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023