Կառավարության որոշումներ

20 Սեպտեմբերի 2012, 1239 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդ-վածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատաuխան` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, բժշկական միջին մասնագիտական ու բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին N 867 որոշումը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակումից հետո եռամսյա ժամկետում հաստատել որոշումից բխող իրավական ակտերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող իննսուներորդ օրը՝ բացառությամբ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպա-սարկման, ինչպես նաև բժշկական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն (մասնագիտական) կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա ստացած անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց, որոնց համար սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
 

Հավելված

Արխիվ

2024

2023