Կառավարության որոշումներ

10 Հոկտեմբերի 2012, 1269 - Ա

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Երևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով պատկանող՝ Գոգոլի 2 հասցեում գտնվող ենթակայանի շենքը, կարգավորիչ կայանքի շենքը, շինությունը, պարիսպը, լողավազանը (ընդամենը 1221800 դրամ սկզբնական արժեքով և 0 դրամ մնացորդային արժեքով) և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.3930 հեկտար հողատարածքը (վկայական` N 2486316, տրված՝ 23.06.2008 թ.) (այսուհետ՝ գույք) անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Երևանի քաղաքային համայնքին:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝
1) լուծել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը.
2) գույքը սահմանված կարգով հանել կոնցեսիոն ակտիվների կազմից.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Երևանի քաղաքապետի հետ գույքն անհատույց սեփականության իրավունքով փոխանցելու վերաբերյալ պայմանագրի կնքումը` պայմանագրում նախատեսելով, որ պայմանագրից ծագող նոտարական վավերացման և սեփականության իրավունքի պետական գրանցման ծախսերն իրականացվելու են Երևանի քաղաքային համայնքի միջոցներով:

 

Արխիվ

2024

2023