Կառավարության որոշումներ

27 Սեպտեմբերի 2012, 1260 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1864-Ն ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2317-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 24-րդ հոդվածների` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Պետական նպաստների նշանակման և վճարման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 110-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1864-Ն որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
1) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.
«3) դրանց անհամապատասխանության դեպքում, եթե ստացած տեղեկատվության մեջ որպեu դիմողի ընտանիքի բնակության հաuցե նշված է երկրաշարժի հետևանքով քանդված շինության հաuցեն, կամ դիմողը ներառված է պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրում` ոչ իր փաuտացի բնակության հաuցեով, տեղեկանքը տպում է և ներկայացնում գործակալության պետին` հաստատման, ինչպես նաև դիմողի փաստացի բնակության վայրը` սույն կարգի 8.1-ին կետով սահմանված կարգով որոշելու համար:>>.
2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին և 8.2-րդ կետերով.
«8.1. Դիմողի փաuտացի բնակության հաuցեն և այնտեղ մինչև երկու տարեկան երեխայի (երեխաների) բնակվելու հանգամանքը որոշվում են գործակալության, տեղական ինքնակառավարման մարմնի և uոցիալական աջակցության խորհրդի մեկական ներկայացուցիչներից կազմված խմբի տնային այցելությամբ:
8.2. Սույն կարգի 8.1-ին կետով նախատեսված տնային այցելությունը կատարվում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված տեղեկատվությունն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում, և դրա արդյունքներով կազմված արձանագրությունը տեղադրվում է նպաստի գործի մեջ:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետում «4-րդ և 5-րդ» բառերը փոխարինել «5-րդ և 6-րդ» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

Արխիվ

2024

2023