Կառավարության որոշումներ

4 Հոկտեմբերի 2012, 1275 - Ա

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՍԻԲԻՐ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐԻ ԵՎ ԱՐՄԱՎԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ <<ԱՐՄԱՎԻԱ>> ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍ- ԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԸ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով 1993 թվականի մարտի 12-ին Մինսկ քաղաքում ստորագրված համաձայնագրի շրջանակներում <<Արմավիա>> ավիաընկերություն>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կատարվող ծախսերի փոխհատուցման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության, Սիբիր ավիաուղիների և Արմավիայի միջև 2003 թվականի մարտի 14-ին կնքված ներդրումային պայմանագրի N 2 հավելվածի <<Օդուղիների հատկացման պայմանագիր>> փոփոխությանը (այսուհետ` համաձայնագիր)` համաձայն հավելվածի:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին ստորագրելու սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագիրը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին` հաշվի առնելով, որ 1993 թվականի մարտի 12-ի <<Հաշմանդամների և Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց արտոնյալ երթևեկության իրավունքի փոխադարձ ճանաչման մասին>> համաձայնագրի շրջանակներում <<Արմավիա>> ավիաընկերություն>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2006 թվականից մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած զեղչ սակագներով կամ անվճար մատուցել է 414 798 035 դրամի ծառայություն, իսկ <<Արմավիա>> ավիաընկերություն>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը համաձայն համաձայնագրի 2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պարտք է Հայաստանի Հանրապետության կառավարությանը 1 000 000 ԱՄՆ-ի դոլար, որը 2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված միջին փոխարժեքով կազմում է 385 770 000 դրամ, ուստի <<Արմավիա>> ավիաընկերություն>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից մատուցված ծառայությունների գումարից 385 770 000 դրամը` օդուղիների հատկացման դիմաց հաշվանցել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հավելված

Արխիվ

2024

2023